![](/banners/BeFunky-design.jpg)
Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/13277.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: