
Հարգանքի տուրք՝ «Եռաբլուր» պանթեոնում

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ պաշտոնատար այլ անձանց հետ միասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:
Քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակին, ինչպես նաև Զորավար Անդրանիկ Օզանյանի և Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն