ՀՀ ԿԲ-ն արձանագրել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգով դեպի ՀՀ փոխանցված գումարները 2013 թվականի համեմատ նվազել են 24 տոկոսով և կազմել 162 միլիարդ դրամ։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Այս տարի հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մասնակցելու մասին ՀԱՕԿ որոշումը, որը անշուշտ՝ համաձայնեցված է ՀՀ իշխաթյունների հետ, ոչ միանշանակ արձագանք է մարզական եւ հանրության շրջանակներում։
Մինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը քննում է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի՝ մոտ տևփ ունեցած սպանունության գործը, քրեական հեղինակություններն էլ իրենց ներսում են «քննություն» սկսել՝ պարզելու համար, թե ով է կանգնած Երրոդմասցի Լյովիկի սպանության թիկունքում:
նրա հայտարարության, հրացանը պատահաբար կրակվել է, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 36-ամյա Միշա Համբարձումյանը գլխի մասում ստացել է հրազենային
«Էհ, հիմա ի՞նչ նշանակություն ունի՝ ինչն է պատճառը, ասում եմ, որ էլ քաղաքականությամբ չեմ զրաղվում, չեմ գնում, չեմ գալիս…»,:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է որ այն տեղեկությունները, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պատրաստվում է առաջնորդել Արցախի ընդդիմությունը, իրականությանը չեն համապատասխանում:
Համայնքները, ըստ մեծության, 50-80 հազարական դրամ են հավաքել, դպրոցների տնօրեններից ավելի «համեստ» նվեր են պահանջել՝ 10 հազարական դրամ: Ընդ որում՝ գործը գլուխ են բերել մի քանի համայնքապետեր, ըստ շրջանների:
ՀՀ Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը դեկտեմբերին արձակուրդ մեկնելու դիմում է ներկայացրել, բայց հաջորդ օրն իսկ «վերադարձել» է արձակուրդից:
«Ես շատ երջանիկ եմ, քանի որ 35 տարվա կարիերայից հետո առաջին անգամ այցելելու եմ այս երկիր: Ես շատ քիչ տեղեկություններ ունեմ Հայաստանի մասին, շատ ուրախ եմ, որ երեք օր այստեղ եմ լինելու, հուսով եմ՝ առիթ կունենամ ավելի շատ բան իմանալու: Բացի այդ՝ Փարիզում ունեմ մի քանի հայ ընկերներ, լավ երաժիշտներ, ահա թե ինչու ես շատ ուրախ եմ, որ վերջապես կբացահայտեմ ձեր գեղեցիկ երկիրը»:
Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, նախորդ շաբաթվա վերջին Հունաստանում տեղի ունեցած գողական հավաքի ժամանակ դադարեցվել են վերջերս «օրենքով գողի» կարգավիճակ ստացած 39-ամյա Գեորգի Մոդեբաձեի (Գիգա Օզուգեթսկի) լիազորությունները։
Հայաստանում, շուրջ 1 ամիս առաջ պարզվել էր, որ նա անբուժելի հիվանդություն ունի` գլխուղեղի ուռուցք:
Մարտի 10-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Վ.-ի անվամբ քաղաքացի Ա. Մ.-ի բերած հանձնուքում հացի միջից հայտնաբերել և առգրավել են «B 8» գրառմամբ մեկ հաբ:
2015 թ. մարտի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Խաչատրյանի, շարունակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Երեւանի բնակիչ,1970թ. ծնված Կարեն Մեսրոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպատակ ունենալով Ղազախստանից ձեռք բերված 15 կգ 180 գրամ ընդհանուր քաշով ձկնկիթն առանց մաքսային ձեւակերպումների տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, 2014թ. դեկտեմբերի 9-ին Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Միրզաբեկ Միրոնովի հետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդման քննարկմամբ տեղեկություններ են ձեռք բերվել, որ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցները մեղադրյալ Գևորգ Մ.-ի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով սպառնալիքներ և ճնշումներ են գործադրել վկա Գայանե Խ.-ի նկատմամբ, իսկ հետագայում վերջինիս մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ընթացքում քննիչն արձանագրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Սահմանամերձ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը ասում է, որ գյուղից 9 կմ վերեւ գտնվող ջրերը Ոսկեպար տեղափոխելու դեպքում լիովին կլուծվի բնակիչների խմելու ջրի խնդիրը:
Մարտի 10-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյանց պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երբեք որևէ մեկի հետ չէր կռվի, բոլորի կողմից սիրված, հարգված երեխա էր: Տարօրինակ բաներ չենք նկատել վերջին շրջանում նրա մոտ: Անգամ մտածում էինք, որ հնարավոր է` ինչ-որ կրոնական կառույցի անդամ լիներ, դրա ազդեցության տակ նման քայլի դիմեր, բայց դա էլ բացառեցինք, քանի որ գյուղում նմանատիպ կազմակերպություն միայն մի հատ կա, այն էլ այդպիսի սադիստական բաներ չի քարոզում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահատվել է 4-ը:
Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում 12-ամյա աղջնակի ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը վերջինիս առողջական խնդիրների վերաբերյալ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:
Ձերբակալվածների թվում կան 18 երկրների ներկայացուցիչներ:
Փետրվարի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին էր դիմել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բնակչուհի Հ.-ն և հայտնել, որ նախորդ օրը իր բնակարան է այցելել մի տղամարդ, ներկայացել որպես թաղապետարանի աշխատակից, և նրա հեռանալուց հետո հայտնաբերել է, որ բնակարանից անհետացել է մեծ արժեք ներկայացնող հնաոճ շաքարամանը:
Մարտի 11-ին, ժամը 12.05–ին, Էջմիածին քաղաքում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի պահպանություն իրականացնող ոստիկանից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վայրկյաններ առաջ ատրճանակով զինված մի քաղաքացի զենքի սպառնալիքով փորձել է բանկի աշխատակցուհիներից մեկից գումար հափշտակել:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը նորմալ է: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հակոբյանը հետազոտություններ է անցել, այժմ վիրահատական միջամտության կարիք չկա: Նրա տեղեկացմամբ՝ Հակոբ Հակոբյանն այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հիշեցնենք, որ երեկ նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 14-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 5-րդ, 8-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Քիչ առաջ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ինքնասպանություն է գործել 11-ամյա մի աղջիկ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 14-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Նոր Խարբերդ համայնքի և հարակից տարածքների ջրամատակարարումը: