Բաժիններ՝

Պետք է քննարկել՝ նախաքննության մարմինը Վահան Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է, թե՝ ոչ. Գեւորգ Կոստանյան. news.am

News.am-ը գրում է. Պետք է քննարկել, արդյոք Վահան Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին որոշման ժամանակ նախաքննության մարմինը վերցրե՞լ է նրա անձնագիրը, թե ոչ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Վահան Մարտիրրոսյանի՝ սահմանը հատելու դեպքին:

«Քրեական գործ հարուցվել ի սկզբանե, մինչեւ նրա սահման հատելը: Երբ որ հիմքերը բավարար են եղել, նրան մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այնպես չի, որ մարդուն պետք է անմիջապես ձերբակալել եւ կալանավորել: Մենք նման բազմաթիվ դեպքեր ունենք, երբ հիմքերը բավարար չեն մարդուն անազատության մեջ պահելու համար, եւ այնպես չէ, որ երբ կա հանցանք մարդուն կարող ենք պահել անազատության մեջ՝ մտածելով որ նա կարող է դավաճանություն անել»,-ասել է  գլխավոր դատախազը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս