
Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի միջհամայնքային, ինչպես նաև Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Շիրակի մարզում, Երևան-Սևան, Տիգրանաշեն-Զանգակատուն, Վանաձոր-Ալավերդի, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: