Բաժիններ՝

Հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից հայ զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից հայ զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

05.12.2015թ.՝ ժամը 18:45-ի սահմաններում հակառակորդի կողմից N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի վրա ականանետից արձակված ականի պայթունի հետևանքով բեկորային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարազդատ Իշխանի Խաչատրյանը: Վերջինիս վիճակը գնահատվում կայուն ծանր:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս