Բաժիններ՝

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքով Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

azatutyun.am-ը հրապարակել էր «ՀՀԿ անդամ ներկայացող կինը կոպտորեն խոչընդոտում է «Ազատության» լրագրողի աշխատանքը» վերտառությամբ նյութը: Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ Գլխավոր դատախազի հանձնարարությամբ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ըստ Դատախազության ՝ «ilur.am» էլեկտրոնային կայքի լրագրողը հայտնել է, որ իրեն թիվ 10/20 ընտրական տեղամասից դուրս են հանել՝ խոչընդոտելով իր գործունեության իրականացմանը: ՀՀ Դատախազության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:

654

qve12

qve65   qve999 qve7777

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031