
ՀԱԿ-ի ներկայացուցիչը դեռևս որևէ խախտում չի արձանագրել թիվ 11/10 ընտրատեղամասում

Էրեբունի վարչական շրջանում տեղակայված թիվ 11/10 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Իրինա Ներսիսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ընտրությունններն ընթանում են խաղաղ հունով և որևէ արտառոց դեպք կամ խախտում այս պահի դրմությամբ չի գրանցվել, մարդիկ ակտիվությամբ են մասնակցում քվեարկությանը։
Հանձնաժողովն ունի երկու ընդդիմադիր ներկայացուցիչ ի դեմս՝ «Օրինաց երկիր» և Հայ ազգային կոնգրեսի։ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Մելքոնյանը ասաց, որ ինքը հակված է շատ խիստ հետևել ընտրությունների ընթացքին և այս պահի դրությամբ ոչ մի խախտում չի նկատել։ Ընտրատեղամասում ներկա է են երկու ոստիկան, ովքեր հետևում են ընտրությունների ընթացքին։