Մի խումբ երիտասարդներ քվեարկել են լրացուցիչ ցուցակներով

Թիվ 09/11 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձանցից մեկը, ով չցանկացավ ասել իր անունն ու լուսանկարվել, ասաց, որ տեղամասում խախտում է արձանագրել: Նրա խոսքով՝ առավոտյան խմբերով տղաներ են եկել տեղամաս, որոնց բնակության վայրն այլ է եղել, սակայն նրանք քվեարկել են լրացուցիչ ցուցակներով:

Հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե այդ անձանց անունները լրացուցիչ ցուցակներում եղել են, ապա իրենք իրավունք չունեն նրանց թույլ չտալ քվեարկելու: Նա նաև ասաց, որ առավոտյան միջադեպ է գրանցվել տեղամասում. երկու երիտասարդ տղաներ՝  դուրս գալով տեղամասից, գոռացել են. «Ոչ-ը հաղթելու է»: Կ. Նալբանդյանի խոսքով՝ մինչ ինքը փորձել է ոստիկաններին կանչել, երիտասարդներն արդեն հեռացել էին:

Տեսանյութեր

Լրահոս