
Րաֆֆի Հովհաննիսյանը պատռեց իր քվեաթերթիկը՝ «հանուն Հայաստանի Հանրապետության»

Քիչ առաջ Նորքի 10/6 տեղամասում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եկավ մասնակցելու սահմանդրական բարեփոխուների հանրաքվեին: Նա պատռեց իր քվեաթերթիկն ու քցեց քվեատուփի մեջ ասելով՝ «հանուն Հայաստանի Հանրապետության»:
Լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն իր արածը պարզաբանեց հետևյալով՝ «Քաղաքացիական իմ արտահայտությունն է՝ մերժել Հայաստանի Հանրապետական կուսակցապետությունը, որն ապրում է իր հոգեվարքը: Սա հարգանք է ՀՀ-ի գործող սահմանադրության, ինքնիշխանության ու ՀՀ քաղաքացու նկատմամբ: Դրա տակ կա բողոք այն ամեն ինչի նկատմամբ, որն այս օրերի ընթացքում է տեղի ունենում՝ ճնշումներ, հետպանդումններ: Այսօր ամենամեծ շտաբի պետից սկսած մինչև մազպետ, քաղաքապետ գյուղապետ աշխատում է այդ կեղծիքի, ստի և հակահայ մեքենայում, որն աղերս չունի»: