Կայքի տեղեկություններով՝ Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Աֆրոդիտե» կարաոկե ակումբում երեք երիտասարդ աղջիկներ թեժ վիճաբանություն են ունեցել: Իրավիճակն այն աստիճան է սրվել, որ կարաոկե-ակումբի այցելու աղջիկները սկսել են ոտքերով և ձեռքերով մեկը մյուսի մարմնի տարբեր մասերին հարվածներ են հասցրել:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Այգեստանի 10-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, ոմն Խորեն բռունցքով հարվածել է 1982 թ. ծնված Էդգար Մ.-ի դեմքին և պատճառել վնասվածք:
«Ես շատ ներողություն եմ խնդրում բոլոր այն կազմակերպիչներից, որոնք միշտ նման ժամանակներում նման նախաձեռնություններով են հանդես գալիս, բայց, ըստ էության, ես կարծում եմ, որ սա իշխանությունների ծրագրավորած քաղաքականությունն է՝ գոլորշին բաց թողնելու առումով»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության պայքարի մասին՝ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Հունիսի 5-ին, ժամը 15.30-ին, 1981 թ. ծնված Նազելի Դ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ իր աշխատասենյակում պայուսակից գողացել են բանկային քարտը և բանկոմատներից կանխիկացրել ընդհանուր 60.000 դրամ:
Հունիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ հունիսի 15-ին հյուսիսային շրջաններում, հունիսի 16-18-ին՝ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Վարդան Այվազյանի խոսքով՝ ՀԷՑ-ը մոտ 250 մլն դոլար արժի, և քանի որ ՀՀ կառավարությունը երաշխիք է տվել վարկերին, կարող է ամբողջությամբ վերցնել ձեռքից. «Եթե վաղը դատական պրոցես սկսեց, կառավարությունը կասի՝ ես եմ երաշխիքը տվել, դու իմ ասելով ես էժան տվել, դե դու «դավայ»
Հունիսի 13-ին, ժամը 06.54-ինտեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 13-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի տարածքով անցնող ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 11-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Սիսակյան փողոցի թիվ 10 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1980 թ. ծնված Ադելինա Մ.-ին:
Հունիսի 13-ին, ժամը 13.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Ալաշկերտ հյուրանոցի տանիքից:
Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է շենքի բնակիչներից մեկը՝ մոտ 75-ամյա մի կին, ծխի պատճառով նրան չեն կարողացել տարհանել:
‹‹Այս տարի գյուղատնտեսական տոնավաճառներն ավելի շուտ են սկսել գործել, քանի որ տարին բերքառատ է և գյուղատնտեսական մթերքների նկատմամբ պահանջարկը մեծ է: Մի քանի շաբաթից կվերաբացվի երկրորդ տոնավաճառը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հնարավորություն կա բացելու նաև երրորդը››,- իր խոսքում նշել է ՀՀ գյուաղտնտեսության նախարարը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը «Վարդաշեն» ՔԿՀ֊ում հացադուլ են սկսել։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նրանք պահանջում են իրենց առանձին խուց տեղափոխել։ Շահեն Հարությունյանի փոխանցմամբ՝ Շանթ Հարությունյանը հացադուլը սկսել է հունիսի 8-ին, ում երեկ միացել է նաև Վարդան Վարդանյանը:
2015 թվականին մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացված ծաղկապատման աշխատանքների ընթացքում տնկված ծաղիկների թիվը կհասնի 2.2 միլիոնի: Այս ցուցանիշից 1միլիոն 250 հազարն աճեցվել են Երևանի քաղաքային տնկարանում:
Այսօր կրկին Հայաստան կժամանի «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Այս անգամ ևս «ընտանեկան» առիթով, ամուսնանում է նրա միակ քրոջ դուստրը:
Ինչպես երևում է՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այլևս հրաժարվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպի գործը ՀՀ քննչական կոմիտեից պահանջելու մտքից:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում օրերս բավականին թեժ քննարկում է տեղի ունեցել:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվեց անցած տարի Նոր Նորքում ծեծլու միջոցով սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության գործի քննությունը:
Երեքշաբթի օրը Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում մեծ շուքով նշել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հաղթանակը:
Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի կողմից խոշոր չափերի յուրացման դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով քրեական գործ է քննվում:
Հունիսի 13-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում:
Աննա Շյուրինի Բերյոն աշխատում է Ֆրանսիայի Ռոն-Ալպեր շրջանում, աշխատանքային այցով Գյումրիում է: Անկեղծանում է` Շիրակի մարզի եւ Գյումրու մասին շատ բան չգիտե, գիտե միայն այն, որ Գյումրին մշակութային հարուստ ժառանգություն ունի, մշակութային մայրաքաղաք է: «Քաղաքի մշակութային ժառանգություն ունենալու փաստով է պայմանավորված մեր համագործակցությունը››,-ասում է նա:
Հունիսի 12-ին լրացավ Ավետիսյանների սպանդի 5-րդ ամիսը: Այս ընթացքում թե հարուցված քրեական գործն ինչ ընթացք է ստացել և ինչ է արվել, հայտնի չէ: Սպանվածների հարազատներն անտեղյակ են և չունեն իրական պատկերի մասին պատկերացում անգամ:
Երգչուհի Անգելինա Գասպարյանը հանդիպել է Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Հունիսի 10-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատի Բակունցի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Վաչիկ Ս.-ին:
Ոստիկանության կենտրոնական բաժնում հետաքննություն է սկսվել` այսօր` հունիսի 12-ին, Տերյան փողոցի 91 հասցեում գործող «ԱԼ-ՇԵՅԽ» ռեստորանային համալիրի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին տեղափոխված երիտասարդների կողմից ծեծկռտուքի փաստով:
Հունիսի 11-ին, ժամը 03.00-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 81 շենքի մոտից, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 1988 թ. ծնված Արթուր Խ.-ին:
8 տարեկանում չարաբաստիկ դիպվածի պատճառով կորցրել է քայլելու ունակությունը: Ծառից ընկնելը տղայի համար ճակատագրական է եղել: Վնասվել է ողնաշարը, ինչի արդյունքում հայտնվել է հաշմանդամի սայլակում: