Աշխատասենյակից գողացել է բանկային քարտն ու բանկոմատներից գումար կանխիկացրել
Հունիսի 5-ին, ժամը 15.30-ին, 1981 թ. ծնված Նազելի Դ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ իր աշխատասենյակում պայուսակից գողացել են բանկային քարտը և բանկոմատներից կանխիկացրել ընդհանուր 60.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Սաթենիկ Հ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 11-ին, ժամը 12.30-ին, ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: