Ֆրանսիացիները Գյումրիում տուրիզմը զարգացնելու պայմաններ են փնտրում
Asparez.am-ըգրում է. Աննա Շյուրինի Բերյոն աշխատում է Ֆրանսիայի Ռոն-Ալպեր շրջանում, աշխատանքային այցով Գյումրիում է: Անկեղծանում է` Շիրակի մարզի եւ Գյումրու մասին շատ բան չգիտե, գիտե միայն այն, որ Գյումրին մշակութային հարուստ ժառանգություն ունի, մշակութային մայրաքաղաք է: «Քաղաքի մշակութային ժառանգություն ունենալու փաստով է պայմանավորված մեր համագործակցությունը››,-ասում է նա:
Աննա Շյուրինի Բերյոն հանդիպել է Երեւանի պետական գեղարվեստական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենի հետ: Ասում է` առաջարկություն է ստացել երկկողմ զարգացնել, այսպես ասած, «մշակութային արտադրանքը»:
Հայաստանում տուրիզմի զարգացման հեռանկարներ են փորձում տեսնել ոչ միայն Աննա Շյուրինին, այլեւ նրա հետ Հայաստան ժամանած բազմաթիվ ֆրանսիացիներ, ովքեր երեկ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում ներկա գտնվեցին ու մասնակցին
«Տուրիզմը Հայաստանում եւ համագործակցություն» թեմայով աշխատաժողովին: Այն կազմակերպել էին Ֆրանսիայի Միավորված Քաղաքների կառույցը, «Հայաստան Երկիր» խումբը, Ռոն-Ալպեր շրջանը եւ Հայաստանի տեղական ժողովրդավարություն գրասենյակ-հիմնադրամը: Բացի կազմակերպիչներից, մասնակցում էին նաեւ ՏԻՄ, Զբոսաշրջությամբ զբաղվող գործակալությունների, ՀԿ ներկայացուցիչներ:
Աշխատաժողովը, որը շարունակվելու է նաեւ այսօր, նպատակ ունի վերհանել զբոսաշրջության հիմնական զարգացող ուղղությունների խնդիրները եւ կատարել համընդհանուր ճանապարհային քարտեզագրում` միաժամանակ ամփոփելով ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունների ներդրումը Հայաստանի տորիզմի բնագավառում:
Ֆրանսիայի Ռիոն Ալպեր շրջանի ներկայացուցիչները Հայաստանում գործունեություն են ծավալում 2008 թվականից եւ համագործակցում են Հայաստանի Համայնքների միության հետ: Միության հետ համագործակցելու ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռիոն Ալպում գտնվող շատ համայնքներն իրենց գործընկեր համայնքներն ունեն Հայաստանի 11 մարզից 8-ում:
-Համագործակցության մեկնարկից ի վեր՝ աշխատել են տուրիզմի բնագավառում, տարբեր թեմաներով ծրագրեր են իրականացվել: Տուրիզմը Հայաստանի զարգացմանը նպաստող հիմնական գործոններից մեկը կարող է լինել եւ մեր հայաստանյան գործընկերները եւս համակարծիք են: Պետք է տուրիզմի զարգացման վրա ուշադրություն դարձնել` հյուրատների, տարբեր քայլարշավների:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: