Բաժիններ՝

Հունիսի 12-ին լրացավ Ավետիսյանների սպանդի 5-րդ ամիսը

Tsayg.am-ը գրում է. Հունիսի 12-ին լրացավ Ավետիսյանների սպանդի 5-րդ ամիսը: Այս ընթացքում թե հարուցված քրեական գործն ինչ ընթացք է ստացել և ինչ է արվել, հայտնի չէ: Սպանվածների հարազատներն անտեղյակ են և չունեն իրական պատկերի մասին պատկերացում անգամ:

Գյումրու քաղաքապետարնը սկսել է գերեզմանի կառուցումը: Հատկացվել է 11 մլն դրամ, որից 7 մլն 85.000-ը ծախսվելու է տապանաքարերի, գրատախտակների և այլ աշխատանքների համար: Մինչև հուլիսի 17-ը Գյումրին այս մասով իր պարտավորությունը կկատարի ոճրագործությանը զոհ գնացածների նկատմամբ:

Ավետիսյանների հարազատներն առաջիկա օրերին հանդես են գալու մամուլի ասուլիսով՝ կապված պատասխանատու կառույցների լռության և իրենց ոչնչի մասին չիրազեկելու հայտարարություն են անելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930