Բաժիններ՝

Իջևանում 4 հոգի ձերբակալվել է

Tesankyun.am-ի փոխանցմամբ՝ Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի կողմից խոշոր չափերի յուրացման դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով քրեական գործ է քննվում:

Այդ գործի շրջանակներում անհրաժեշտության է առաջացել խուզարկություն կատարել Իջեւան քաղաքում գտնվող Հ. Ներսիսյանի տանը: Խուզարկություն կատարելու համար եղել էր դատարանի որոշում:

Հունիսի 9-ին մարզային քննչական վարչության քննիչը փորձել է Հ. Ներսիսյանի բնակարանում խուզարկություն կատարել, սակայն 10-12 երիտասարդներ դրան խոչընդոտել են: Այդ կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով(«Գործի բազմակողմանի,լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը»):

Այդ գործի շրջանակներում ձերբակալվել է 4 հոգի, որից մեկը 2015թ. մարտի 15-ին Իջեւանի ավագանու ընտրություններում 21 թեկնածուներից ամենաքիչ ՝ 87 քվե ստացած Էդգար Ամիրյանն է:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս