Ինչու է ձգձգվում անձնագրերի ու վիզաների տրամադրման գործընթացը. պարզաբանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը
ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական ծառայությունների վարչությունը ներկայումս ունի տեխնիկական խնդիրներ արտասահմանյան անձնագրերի ու վիզաների թողարկման համակարգերի հետ կապված: Խնդիրը կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության փաստաթղթի կամ վիզայի տեսակի չի առնչվում: Այն անդրադառնում է ԱՄՆ քաղաքացիների ու ԱՄՆ մուտքի ցանկացած տեսակի վիզայի, այդ թվում՝ տուրիստական, գործնական, ուսանողական վիզայի դիմում ներկայացրած օտարերկրացիների վրա: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար ու հայտնում ենք, որ ձեռնամուխ ենք եղել խնդրի շուտափույթ կարգավորման ու համակարգի ամբողջական գործունակության վերականգնման աշխատանքներին:
Այս խնդրի հետևանքով ուշացումներ կլինեն ԱՄՆ-ից դուրս 2015թ. մայիսի 26-ից և դրանից հետո ԱՄՆ անձնագրի տրամադրման դիմումների բավարարման հարցում: Եթե դուք նշված ժամանակահատվածում ԱՄՆ անձնագրի դիմում եք ներկայացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը և առաջիկա 10 օրերին ճամփորդական պլաններ ունեք, ապա դիմեք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը հատուկ կամ ճգնաժամային անձնագիր ստանալու համար:
Այս խնդրի հետևանքով ուշացումներ կլինեն նաև 2015թ. հունիսի 8-ից հետո ներկայացված ԱՄՆ մուտքի վիզաների դիմումների բավարարման հարցում: Անհետաձգելի ուղևորությունների պարագայում խնդրում ենք կապ հաստատել հարցազրույցների նշանակման գրասենյակի հետ հետևյալ հղման միջոցով http://usvisa-info.com/en-AM/selfservice/contact us: Կարող եք նաև զանգել +374-60-270-113 կամ +1-703-439-2353 հեռախոսահամարներով կամ Skype-ի USVISAARMENIA հասցեով: Անհետաձգելի մարդասիրական կարիքներով ԱՄՆ ուղևորվողները կարող են գրել մեզ [email protected]էլ. փոստի հասցեով:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ճամփորդական պլաններ ունեցող բոլոր անձանց ներողամտությունը: Հաճախակի տրվող հարցերի պատասխանները զետեղված են այստեղ՝ http://travel.state.gov/content/travel/english/news/technological-systems-issue.html: Նոր տեղեկություններ լինելուն պես՝ էջը թարմացվում է: