Հանձնարարվել է բացառել չսահմանված վայրերում ավտոմեքենաների ապօրինի վաճառքը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում 10 վարչական արձանագրություն է կազմվել:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունն ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել: Անդրադառնալով ոչ սահմանված վայրերում ավտոմեքենաների ապօրինի վաճառքի կազմակերպումը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր դժգոհությունն է հայտնել իրականացվող աշխատանքներից և պատասխանատուներին հանձնարարել ՃՈ հետ առավել խիստ և հետևողական աշխատանք տանել:

«Մայրաքաղաքի մի շարք փողոցներում ակնհայտորեն իրականացվում է ավտոմեքենաների ապօրինի վաճառք, ինչն անթույլատրելի է: Հատկապես եթե դրա համար կան հատուկ տարածքներ, մայրաքաղաքի մայթերն ու փողոցները չեն կարող այդ նպատակին ծառայել: Ուստի այս հարցում ակնկալում եմ առավել խիստ մոտեցում և կոնկրետ քայլեր, որոնց արդյունքը տեսանելի լինի նաև մեր համաքաղաքացիներին: Օրենքով սահմանված կարգով ձեռնարկե´ք համապատասխան քայլեր ու բացառեք այս երևույթը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930