Կոպիտ են վարվել, ձեռնաշղթներն ամուր են ամրացրել, քերծվածքներ են ամբողջ ձեռքերին
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ընթացքում խաղադաշտ մտնելուց հետո ոստիկանության բաժանմունք տեղափոխվելու ընթացքում Շահեն Հարությունյանը բռնության է ենթարկվել: Երեկ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Շ. Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը: «Սկզբում Շահենը չէր ուզում ընդհանրապես ասել, հիմա էլ է դեմ, որ ես լրատվամիջոցներով դա բարձրաձայնում եմ, բայց միևնույնն է, իր նկատմամբ շատ կոպիտ են վերաբերվել, բռնության են ենթարկել՝ ոտքերն են ոլորել, ցավեցրել են, բռնել են կոկորդից, նույնիսկ երբ ուզել է ինչ-որ բառ բարձրաձայնել, չի կարողացել, ձեռնաշղթներն ամուր են ամրացրել, քերծվածքներ են ամբողջ ձեռքերին: Միայն այդ հետքն է իր վրա: Մի խոսքով՝ բռնության են ենթարկել իրեն, բայց ոստիկանություն տանելու ճանապարհին: Ոստիկանությունում ոչինիչ չեն արել»:
Երեկ Ազատության հրապարակումի Շահեն Հարությունյանն էլ ասել է, որ ոստիկանություն բերման ենթարկելուց հետո իրեն լավ են վերաբերվել, վիրավորական արտահայտություններ չեն եղել: