Բաժիններ՝

Ո՞ւմ հետ է ՀԷՑ-ը «կերել» փողերը

«Ես չեմ ուզում պաշտպանել ՀԷՑ-ին, իրականության կողքին եմ: Երկու ճիշտ է լինում՝ թանկ էլեկտրաէներգիա են վաճառել ՀԷՑ-ին, ՀԷՑ-ը հայտնվել է պարտքերի մեջ և ինքը պարտքեր է կուտակել արտադրող ձեռնարկություններին: Խնդիրը մեկն է՝ էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններին պարտքերը չեն տալու և դրանք ունենում են խնդիրներ և նույնիսկ ապագայում կարող է չկարողանան արտադրել»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Ըստ նրա՝ գումարի հարցը լուծելու երկու տարբերակ կա՝ կամ պետք է գտնվեն այդ մեծ գումարները՝ «կամ երկինքը կտա, կամ բարեգործը կտա…», կամ սակագինը պետք է բարձրացվի: Ս.Ավետիսյանը հայտարարեց, որ ցանկացած ընտանիքի համար սակագնի բարրձացումը վատ է, դա վերաբերում է բոլորին, 6.93 դրամը լրացուցիչ 15%-ի բեռ է:

Հարցին, թե արդյոք իշխանությունը պաշտպանում է ՀԷՑ-ին, որովհետև միասին են «կերել» գումարները, Ս.Ավետիսյանը չհամաձայնեց. «Եթե կուտակված պարտքերը չլինեին էլեկտրաէներգիա արտադրողներին, ես միանշանակ դեմ կլինեի որևէ մեկ լումա սակագնի բարձրացմանը»: Նա հավելեց, թե սակագնի  նախկինում բարձրացումները հարցը չեն լուծել, որովհետև ճիշտ չի հաշվարկվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս