Ինչու են գաղտնի պահում ՄԻԵԴ-ում ՀՀ-ի նոր դատավորի անունը

ԱԺ պատգամավոր, ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը չի հրապարակում ՄԻԵԴ-ում ՀՀ-ի նոր դատավորի անունը: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հանձնաժողովի նիստերը գաղտնի են ընթանում՝ թե՛ քվեարկությունները, թե՛ ընթացակարգը, թե՛ քննարկումների փուլն ամբողջությամբ գաղտնի է:

«Արգելքը խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի ընթացակարգով է պայմանավորված և ես՝ որպես հանձնաժողովի անդամ, և մյուս անդամները իրավասու չեն բացահայտել որևէ մանրամասն, այդ թում և արդյունքային որևէ դետալ, մինչև խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում յուրաքանչյուր երկրի հետ կապված կտրվի հանձնաժողովի երաշխավորությունը»,- ասաց Ա.Հովհաննիսյանը՝ նշելով, որ դա կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում, ամենայն հավանակությամբ՝ մինչև շաբաթվա վերջ:

Ըստ նրա՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում արդեն պետք է քվեարկվեն համապատասխան երկրների թեկնածուները, որոնք հանձնաժողովը երաշխավորել է:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորների ընտրության նիստը կայացել է հունիսի 9-10-ին: Թեկնածուները երեքն են՝ Արմեն Հարությունյան, Լիանա Հակոբյան, Արա Ղազարյան:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930