Բաժիններ՝

Վթար՝ Նոյեմբերան-Կողբ ավտոճանապարհին. կա տուժած

Հունիսի 16-ին, ժամը 00.08-ին տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերան-Կողբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերան – Կողբ հատվածում (5-րդ կմ) հանդիպակած բախվել են «Օպել» մակնիշի 25OO538 (վարորդ՝ Ա. Չ., ծնվ.1993թ.) և «Վոլսվագեն» մակնիշի 75ZZ700 պետհամարանիշներով (վարորդ՝ Մ. Գ., ծնվ. 1989թ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ. Հ.-ը (ծնվ. 1997թ.) և Ա. Չ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել» և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները, փակել գազի փականները և տուժածներին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային, ովքեր հոսպիտալացվել են Նոյեմբերանի ԲԿ: Վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս