Բաժիններ՝

ԱԺ-ն քննակում է հաշտարարների ինստիտուտի հարցը

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց արբիտրաժային դատական համակարգի զարգացմանն ուղղված օրինագծերի փաթեթը: Ըստ նրա՝ դատարանին ընդդատյա վեճը մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը կողմերի համաձայնությամբ օրենքով սահմանված կարգով կամ ՀՀ միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում կարող է հանձնվել արբիտրաժի լուծմանը:

Նա նշեց, որ ՀՀ-ում արբիտրաժի ինստիտուտը կայացնելու համար դեռևս առկա է թե՛ որակյալ արբիտր մասնագետների և թե՛ դատարանների կողմից արբիտրաժային որոշումների հարկադիր կատարման, չեղյալ ճանաչման, արբիտրների նշանակման և դատարանների կողմից արբիտրաժի նկատմամբ վերահսկողության այլ ոլորտներում ձևավորված փորձի պակաս: Այս խնդիրների լուծման համար հաջորդ փուլում նախատեսվում է մի շարք միջոցառումների իրականացում, այն է` արբիտրների ուսուցում, դատավորների համար թեմատիկ դասընթացների ներառում, ինչպես նաև ճանաչված միջազգային արբիտրների մասնակցությամբ օրինակելի արբիտրաժների իրականացում:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում արդեն գործում են 2 արբիտրաժային դատարաններ՝ Առևտրաարդյունաբերական պալատին կից և Բանկերի միությանը կից:

Պատգամավոր Արփինե Հովհաննսիյանը փաթեթի ընդունումը կարևորեց իրապես հաշտարարության գործընթացին նպաստելու առումով: Ըստ նրա՝ օրինագծերով սահմանվում են չափանիշներ, որոնք կխթանեն մասնագետների վերապատաստումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս