Բաժիններ՝

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են կատարվում

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ արշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունները և նշեց, որ դրանք համաձայնեցվել են բոլոր կողմերի հետ: Ըստ նրա՝ գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև 14 տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև 14 տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է աշխատողին:

Ա.Ասատրյանը նշեց, որ պարզաբանվել է վերջնահաշվարկի վճարումը, նվազագույն աշխատավարձի սահմանումը համապատասխանեցվել է օրենքին, մինչև 14 տարեկան անձանց համար սահմանվել են թույլատրելի աշխատատեսակները և այլն:

Կամավորականների աշխատանքի վերաբերյալ Ա.Ասատրյանը նշեց, որ ՀԿ-ների մասին օրենք կա մշակված, որն անդրադառնում է նաև կամավորականներին, սակայն, դա, նրա խոսքով՝ լրամշակման կարիք ունի. «Այդ ինստիտուտը շատ կարևոր է ամբողջ աշխարհում և, կարծում եմ, մենք էլ անելիք ունենք»:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ օրենսգրքով նախատեսվում է, որ աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից, և մինչև 2017թ. մարդկանց ձեռքին եղած աշխատանքային գրքույկները պետք է հավաքվեն մի տեղում, ստեղծվի բազա, որից հետո հրաժարվեն գրքույկներից, իսկ պետությունը պարտավոր կլինի աշխատանքային պատմությունը պահպանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս