Վաղն առավոտյան կլինեմ Ղարաբաղում. Լյովա Մնացականյան. news.am
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը հաստատեց իր՝ ԼՂՀ ՊԲ հրամանատար նշանակվելու մասին լուրերը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ երեւի այսօր իր նշանակման հրամանը չի լինի, բայց նշանակվելուց հետո արդեն ընտանյոք հանդերձ կտեղափոխվի ԼՂՀ: Ինքը՝ Լյովա Մնացականյանը, վաղն առավոտյան արդեն կլինի ԼՂՀ-ում:
«Զինվորական ենք, որտեղ հրամայեն, այնտեղ էլ պետք է ծառայենք: Ոչ մի բանի համար ոչ տխրում ենք, ոչ ուրախանում, մեր պարտականությունն ենք կատարում»,-ասել է նա: Թե որ աշխատանքն է ավելի դժվար լինելու՝ ՊԲ հրամանատարությունը, թե ԶՈՒ շտաբի պետի տեղակալի աշխատանքը, Լյովա Մնացականյանը պատասխանել է, որ երկուսն էլ պատասխանատու պաշտոններ են, երկրորդական պաշտոն բանակում չկա: Իսկ թե ինչ խնդիրներ ունի Պաշտպանության բանակում լուծելու, Լյովա Մնացականյանն ասաց, որ դրանք հրապարակման ենթակա չեն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: