Երբ տասն օր առաջ մի խումբ երիտասարդներ ինքնաբուխ կերպով հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում՝ դեմ արտահայտվելու էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող բարձրացմանը, ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նրանց բողոքի ակցիան բուռն արձագանքի կարժանանա ամբողջ աշխարհում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի կարծում, որ Վալերի Պերմյակովի գործը Հայաստանին հանձնելը բավարար է. նա գտնում է, որ պետք հենց Վ. Պերմյակովին հանձնել հայկական կողմին:
Քիչ առաջ մի խումբ երեխաներ եկան Բաղրամյան պողոտա, երգեցին հիմն ու գնացին: Նրանց ուղեկցող 2 կանայք ասացին, թե չի «մեկնաբանվում» երեխաների այցը:
Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի հոգեվիճակի մասին:
Երբ երեխա էի, մտածում էի ՆԱ կա ու միշտ կլինի։ Երբ պատանի էի մտածում էի , ես կամ քանի դեռ ՆԱ կա։
Հուլիսի 1-ին, ժամը 08.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.00-ի թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաք են տեղափոխել Վանաձոր քաղաքի Սասունցիների 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Ղ.-ին (ծնվ.1951թ.):
Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործը, ինչպես հայտնի է, քննում էր ՀՀ քննչական կոմիտեն:
Ստեփանծմինդա-Լարս անցակետով ծիրանի արտահանում իրականացնող մեր հայրենակիցները խմբագրություն են ահազանգել ասելով, որ 24-ժամյա գրաֆիկը նվազեցնելու հետեւանքով անցակետում կուտակումներ են առաջացել:
Բաղրամյան պողոտայում 9-րդ գիշերն անցել է առանց միջադեպերի։
«Առավոտ շուտ տեսանք՝ սկեսուրը վազելով գնում էր, էլ չհասցրինք էլ կանչենք, իմանանք՝ ինչ է եղել: Մի ոսկի կին է, համեստության տիպար, կյանքում ձենը լսած չկանք, հաճելի անձնավորություն է, թաղապետարանում է աշխատում՝ որպես հաշվապահ»:
Հունիսի 25-ին Զուրաբյան 6 հասցեից հղի կնոջը հիվանդանոց հասցնելու համար բժիշկը ստիպված է եղել Կասկադի մոտից ոտքով հասել ծննդաբերող կնոջը, այնուհետև նրան կրկին ոտքով տեղափոխել շտապբուժօգնության մեքենայի մոտ։
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքով ՌԴ իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործի վարույթը կփոխանցվի ՀՀ իրավապահ մարմիններին:
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 82) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը լույս է տեսնում ամեն ամսվա վերջում, ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների:
Հունիսի 30-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 36 շենքի 8-րդ հարկում վերելակի պարանը պոկվել է, ինչից վերելակը մասամբ թեքվել է, ներսում գտնվում է 2 քաղաքացի:
Առանձնապես խոշոր չափերի գումար է խաբեությամբ հափշտակել՝ խոստանալով ՀՀ քաղաքացու անձնագիր:
Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներն արդեն բարձրախոսներ ունեն: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պահանջեց անջատել դրանք, սակայն ցուցարարները նրա հեռանալուն պես միացրեցին այն:
Հունիսի 30-ին, ժամը 10.15-ին, «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտից» ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ մի տղամարդ բարձրացել է չորրորդ հարկ և հիվանդասենյակներից մեկում կրակել կնոջ վրա:
Հունիսի 30-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ահազանգ է ստացվել՝ Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան 30շ. բնակարաններից մեկում տղամարդու դիակ հայտնաբերելու մասին։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 239-րդ տարեդարձի առթիվ:
Իրավիճակը Բաղրամյան պողոտայում այս պահին լարված է: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին թույլ չի տալիս բարձրախոս տեղադրել պողոտայում, սակայն ցուցարարներից շատերը հրաժարվում են ենթարկվել դրան:
Այս լուսանկարներում պատկերված ավտոմեքենաներում և զրուցարանում գտնվող անհայտ անձինք երեկ՝ հունիսի 30-ին, ժամեր շարունակ հետևել են Ժիրայր Սէֆիլյանին: Այնուհետև նույն ավտոմեքենաներով հետապնդել են նրան, երբ նա ուղևորվել է դեպի Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Հիմնադիր խորհրդարանի գրասենյակ: Իրավապահպան մարմիններից պահանջում ենք պարզել Ժիրայր Սէֆիլյանին հետևած և հետապնդած անձանց ինքնությունը և դիտավորությունները:
Ցուցարարները ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջում են թույլ տալ բարձրախոսի համար տեխնիկա տեղադրել Բաղրամյան պողոտայում, սակայն նա պնդում է, որ նման իրավունք չունեն: «Ժողովուրդը երաժշտություն է ուզում»,- ասաց ցուցարարը:
Բաղրամյան պողոտայում գտնող ցուցարարներից երկուսը՝ Հայկ Բարիկյանը և Հարություն Հարությունյանը հացադուլ են հայտարարել: ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հետաքրքվեց՝ ինչո՞ւ են հայտարարել հացադուլ, ինչին ի պատասխան նրանք ասացին՝ «չեղարկման հետ»:
Հունիսի 27-ին, ժամը 21.00-ին, 1972 թ. ծնված Մարգարիտ Հ.-ն ահազանգել էր ոստիկանության Շենգավիթի բաժին, որ անհայտ անձը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 254 շենքի մոտ քաշել-պոկելով հափշտակել է որդու` 2002 թ. ծնված Արթուր Մ.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի:
2015 թվականի հունիսի 29-ի ուշ երեկոյան Բաղրամյան պողոտայով դեպի Ֆրանսիայի հրապարակ արագորեն մոտեցավ միացված առկայծող փարոսներով և հատուկ ձայնային ազդանշանով շտապօգնության մեքնան, որի մեջ բժիշկը ակնհայտորեն օգնություն էր ցուցաբերում հիվանդին:
2003թ. հուլիսի 25-ին` ժամը 12:15-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղում կրակահերթ էր արձակվել տաքսիավտոմեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ։
Հունիսի 29-ին, ժամը 12.10-ին հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ թիակի վերին երրորդականի կտրված, ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1953 թ. ծնված Սեդրակ Ղ.-ն:
Ակտիվիստներից մեկի դիտարկմանը՝ այլ ուժեր չկան, «Ո՛չ թալանինը» մեզ հետ է, Վ. Օսիպյանն այսպես պատասխանեց. «Մենք՝ ոստիկաններս ցանկություն չունենք այստեղ անօրինական հավաքվածներիդ հետ լինենք որևէ կոնտակտի մեջ: Եթե դուք իմ հորդորները չընդունեք, ես դա կընդունեմ որպես սադրանք, որպեսզի արհեստական բախում ստեղծեք»:
«Ես, մենք` ոստիիկանությունը, մաքսիմում հանդուրժող ենք: Եվ հանդուրժող ենք ոչ թե նրա համար, որ թույլ ենք կամ չենք գտնում, որ մենք ճշմարիտ քայլ ենք անում: Հանդուրժող ենք, որովհետև մենք գիտնեք, որ եթե գեթ մի տղա, մի ջահել երեխա, եթե մի մոլորված մարդ կա, ուրեմն այնուամենայնիվ պետք է խոսքով ու խելքով մարդուն օժանդակել, հանել դրա միջից, իսկ ժխտողականին… չէ, թևերից հանել, փողոցը մաքրել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ այսօր առավոտյան Հանրապետական հիվանդանոցի հիվանդասենյակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքի առթիվ։