«Սա ուղղակի հասարակությանը մոլորեցնելու, խաբելու հայտարարություն է». Զարուհի Փոստանջյանը՝ Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու մասին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի կարծում, որ Վալերի Պերմյակովի գործը Հայաստանին հանձնելը բավարար է. նա գտնում է, որ պետք հենց Վ. Պերմյակովին հանձնել հայկական կողմին:
«Չգիտենք՝ ինչպես է փոխանցվելու այդ գործը, և առանց մեղադրյալի՝ դատավարություն հնարավոր չէ իրականացնել, եթե ձևական ինչ-որ գործընթաց է, դա ուրիշ հարց է: Սա ուղղակի հասարակությանը մոլորեցնելու, խաբելու հայտարարություն է, որովհետև ոչ մեկը չի տեսել Պերմայկովին, իսկ առանցքային խնդիրն էր Պերյմակովին հանձնել Հայաստանի արդարադատությանը»,- նշեց Զ.Փոստանջյանը:
Ըստ Զ. Փոստանջյանի՝ Պերմյակովի գործի Հայաստանին հանձնելը կապված էր նաև Հայաստանում տեղի ունեցող ցույցերի հետ. «Սա միտումնավոր հայտարարություն է, որով փորձ էր կատարվում մոլորեցնել հանրությանը, շեղել հանրության ուշադրությունը»: