Հուլիսի 2-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Նալբանդյան-Ջանֆիդա ճանապարհի 3-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով 7-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 2-ին, ժամը 01.29-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երևանի Ռուբինյանց 27 հասցեի մոտակայքում գտնվող կամրջից:
Հղիության չհիմնավորված, ներառյալ սեռով պայմանավորված ընդհատումների կանխարգելման խնդիրների լուծման համար առաջարկվում է առաջին անգամ բժիշկների համար սահմանել պահանջ՝ հղիության արհեստական ընդհատման համար դիմած կնոջը տրամադրել վերջնական որոշում կայացնելու եռօրյա ժամանակահատված:
World of dance-ը Youtube վիդեհոսթինգում հրապարակել է մի տեսանյութ, որը վերնագրված է «Ցուցարար հայերի պարը Երևանում»:
Բաղրամյան պողոտայում գիշերը դարձյալ խաղաղ է անցել, առանց լարվածության:
Հուլիսի 2-ին, ժամը 02.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բաղրամյան պողոտայում, այսօր՝ հուլիսի 2-ին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում էր հարակից շենքի բնակիչներից մեկին հարեւաններով հավաքվել ու բողոք գրել ցուցարարների գործողությունների դեմ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, սպառողների իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարելի է զանգահարել՝ Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հայրերի տարիքը 1 տարով ավելանալուն զուգահեռ՝ նրանց ապագա երեխաների մոտ ավելանում է 2 նոր մուտացիա, իսկ ապագա ծնողները երեխաներին են փոխանցում ոչ միայն գեները, այլև իրենց կենսափորձը: Սակայն պետք չէ հուսահատվել: Գիտնականներն ապացուցել են նաև, որ մեծ տարիքում երեխա ունեցող հայրերի ժառանգները երկարակյացներ են:
Չնայած Բաղրամյան պողոտայում քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է, այդուհանդերձ, վերջին երեք օրերին յուրաքանչյուր օրվա հետ դրան մասնակցող քաղաքացիների թիվը նվազում է:
«Ժամանակը չափազանց քիչ է». հիշատակի օր՝ նվիրված դերասան Երվանդ Ենգիբարյանին:
Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլելտրաէներգիայի դեմ հունիսի 22-ից մեկնարկած բողոքի ակցիան:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատագամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու գործը, կարծես թե, մոռացվեց: Ի պատասխան՝ պատգամավորն ասաց, թե չի կարծում, որ մոռացվել է, քանի որ գործը շարունակվում է, դատական նիստեր են տեղի ունենում ՀՀ-ի տարբեր դատարաններում:
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին դրսևորել ողջախոհություն, հարգել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, այլոց իրավունքներն ու օրինական շահերը և ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ տասն օր տևող արգելափակումը:
Արցախում առկա են ջրային մեծ ռեսուրսներ, և այն նպատակին ծառայեցնելու համար, ԼՂՀ կառավարությունը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետ առանձնակի ուշադրություն է դարձրել հատկապես խմելու և ոռոգման ջրամատակարարման համակարգին, նպատակ ունենալով հանրապետության բոլոր համայնքներն ապահովել մշտական ջրով:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Ամերիկացի բժիշկների նոր տվյալները, որոնք իրականացրել են հայտնի ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսի դիահերձումը, վկայում են այն մասին, որ նրան մահից առաջ արված «Պարկինսոնի հիվանդություն» ախտորոշումը սխալ է եղել, հայտնում է In Touch պարբերականը:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ջերմուկի անձնագրային ծառայության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 314-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ հայտնելով, թե ըստ մի քաղաքացու ներկայացրած տեղեկության՝ ոստիկանները ստիպված են լինում իրենց բնական կարիքները հոգալ Բաղրամյան պողոտային հարակից շենքերի բակերում:
Հուլիսի 2-ին, ժամը 11.00-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի կունենա նոր մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի բացումը, որին ներկա կլինեն նաև ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը:
Վարույթն իրականացնող անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այս տարվա մայիսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դատական հայց է ներկայացրել «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության դեմ՝ պահանջելով սնանկ ճանաչել: ՀԷՑ-ի լրատվական բաժնից 168.am-ին տեղեկացրին, որ «Գլենդել Հիլզն» էլեկտրաէներգիայի դիմաց պարտք է շուրջ 138 մլն դրամ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Գրիգոր Ի.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրանք է առաջադրվել:
Հունիսի 30-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի Թումանյան և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ բացահայտումն ապահովելու համար։
Երեկ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում 32-ամյա երիտասարդը է ինքնասպան եղել:
Հուլիսի 1-ին, ժամը 06.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Խարբերդի ամառանոցներ ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է, ծուխ է նկատվում:
Հուլիսի 1-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին սպառնում է ցած նետվել Հանրապետության փողոցի թիվ 12ա շենքի (12-րդ հարկանի) տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքը: