Բաժիններ՝

Վալերի Օսիպյանը թույլ չտվեց Բաղրամյան պողոտայում բարձրախոս օգտագործել. «Այս շարժումը էապես տարբերվում է «Ոչ թալանին»-ից»

Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ Բաղրամյան պողոտայում նստացույց անող ակտիվիստներին և պահանջեց բարձրախոսներ չօգտագործել:

Հարցին՝ մի քանի օր թույլ էիք տալիս բարձրախոս օգտագործել, հիմա ինչո՞ւ թույլ չեք տալիս, փոխոստիկանապետը պատասխանեց՝ քանի որ հայտարարություն եղավ և «Ո՛չ թալանին» շարժումը տեղափոխվեց Ազատության հրապարակ, և այստեղի շարժումը «ուղղորդվում է այլ ուժերի կողմից»:

Ակտիվիստներից մեկի դիտարկմանը՝ այլ ուժեր չկան, «Ո՛չ թալանինը» մեզ հետ է, Վ. Օսիպյանն այսպես պատասխանեց. «Մենք՝ ոստիկաններս ցանկություն չունենք այստեղ անօրինական հավաքվածներիդ հետ լինենք որևէ կոնտակտի մեջ: Եթե դուք իմ հորդորները չընդունեք, ես դա կընդունեմ որպես սադրանք, որպեսզի արհեստական բախում ստեղծեք»:

Վ. Օսիպյանի դիտարմամբ՝ այս շարժումը էապես տարբերվում է «Ոչ թալանին»-ից. «Անգամ նրանց կազմակերպված լինելն էլ է տարբերվում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930