Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:
Նրանք պողոտայում գտնվող երիտասարդների հետ առանձին քննարկում են անցկացնում՝ որոշելու համար իրենց հետագա քայլերը:
Այս տարվա մեջ արդեն չորս անգամ Հայաստանը հայտնվել է սոցցանցերի միջազգային հատվածի և արտասահմանյան մեդիայի գլխավոր թեմաների մեջ (Գյումրիի դեպք, Քարդաշյանների այց, Հռոմի պապի պատարագ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի այլ միջոցառումներ)։ #ElectricYerevan շարժումով Հայաստանը կրկին միջազգային հատվածի ամենակտիվներից էր։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձորում 31-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։
Համակարգող խմբի անդամ Արտուշ Չիբուխչյանն էլ հայտարարեց, որ իրենք չեն բավարարվել Սերժ Սարգսյանի հայտարարությամբ, իրենց ոչ մի պահանջը լիարժեք չի կատարվել, հետևաբար՝ իրենք պայքարը շարունակելու են թե՛ փողոցում, թե՛ իրավական հարթության մեջ. «Մենք մեր թիմով՝ համակարգող խմբով, գնալու ենք Բաղրամյան, կանգնելու ենք ժողովրդի կողքին, մենք փորձելու ենք միասին լուծումներ գտնել, մենք ընդլայնելու ենք մեր պայքարը բոլոր հարթություններում»:
«Իրականում հինգ րոպե էր մնացել նրան, որ Ռուսաստանու,մ մեզ հռչակեին որպես իրենց մեծագույն թշնամի: Ի վերջո, շահեցինք մենք ինքներս, որովհետև տեսանք, թե ինչի հետ կարող ենք նույնականացնել մեր երկիրը՝ ոչ թե դեմքերի, ովքեր Ազգային Ժողովում են նստած ու դժվար է դրանց մարդ համարել, ոչ թե Կառավարության շատ անդամների, որոնց հետ երբեք չես ուզում նույնանալ, որ էդ մարդիկ գնան արտասահման և ներկայացնեն հայի տեսակը: Մի խոսքով՝ մենք մինչև հիմա շահած ենք բոլոր առումներով՝ թեկուզև նրանով, որ դեռ ունենք այնպիսի երիտասարդներ, ովքեր ազնիվ պայքարի ելան ու այդ պայքարում մնացին ազնիվ մինչև վերջ»:
Սակայն հստակ է, որ սպանության գործը քննելու են ՀՀ իրավապահները, արդարադատությունն իրականացնելու են ՀՀ դատարանները, մեղադրանքը պաշտպանելու է գործով հսկողություն իրականացնող դատախազը, դատավճիռը կայացվելու է Հայաստանի Հանրապետության անունից:
Շտապօգնության մեքենան ցանկացել է անցնել Բաղրամյան պողոտայով՝ հաշվի առնելով կնոջ ծանր վիճակը, սակայն ցուցարարները հրաժարվել են բացել աղբամաններից սարքած պատը:
«Կենդանի պատը» Վահրամ Մարտիրոսյանին զավեշտալի է թվում, երբ նա նայում է այնտեղ հավաքված մարդկանց, որովհետև նրանց մեծ մասը, ըստ բանախոսի, լավ կանեին մինչ այս իրավիճակը հասարակության համար «Կենդանի պատի» դեր տանեին. «Երբ բախման վտանգը ռեալ ու իրական դառնա՝ նրանք այդտեղից ուղղակի կգոլորշիանան, թեե այնտեղ մի քանի րոպե կանգնելը գուցե ոմանց ուղեղների համապատասխան տեղերում ազդանշաններ տա, որ պետք չէ այնուամենայնիվ այդքան եռանդուն կերպով ծառայեն իշխանություններին:
Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում տեղի ունեցած դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ սպանության փորձ և ապօրինի զենք կրելը։ Նշենք, որ Հայկ Վարդանյանը կրակել էր կնոջ վրա, ապա ինքնասպան եղել։ Դեպքը տեղի է ունեցել վճարովի պալատում, տղամարդու մոտ հայտնաբերվել է երկու զենք։
«Եթե կան որոշակի հասարակական խլրտումներ, որոշակի տագնապային վիճակներ, ապա այդ դեպքում հավաքվում է որոշակի սոցիալական խումբ, որը կարող է դառնալ խաղաղ ցուցարար, կամ անկառավարելի ամբոխ: Եթե հոգեբանական առումով վերլուծենք այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ապա այստեղ այդ խումբը ամբոխ չդարձավ»,- այսօրվա ասուլիսին ասաց հոգեբան Աննա Բադալյանը:
a1plus.am-ը գրում է. Մասնավոր բուհերի վիճակը այս տարի շատ վատ է: «35 մասնավոր բուհեր են գործում, սակայն 8-9 բուհեր ունեն դիմորդներ», -այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:
«Ամենակարևորն այն է, որ էլեկտրացանցերը աշխատեն անխափան և կայուն: Հանուն դրա կառավարությունը պատրաստ է ամեն քայլի: Նա չի նայի՝ ով է փողոցում, ով է մեղավոր»:
Մի խումբ ցուցարարներ շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում և պայքարել էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Այս պահին այնտեղ հիմնականում երիտասարդներ են, բայց առաջին օրերի աշխուժությունը կարծես չկա:
«Երեխան ծնվել է անհաս, տարվում են միջցառումներ, կյանքին վտանգ չի սպառնում, դեպքը տեղի է ունեցել պալատում»,- ասաց նա։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հունիսի 30-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դմիտրով գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նրա խոսքով՝ վիրավորումները պարանոցի, ուսահոդի, ծոծրակային շրջանում են, գնդակներից մեկը կարծես թե դուրս է եկել, մյուս երկուսը գտնվում են իրանում։ Հիվանդի կյանքին վտանգ է սպառնում։
Բաղրամյան պողոտայում ցուցարարները թռուցիկներ են բաժանում՝ բոլորին հրավիրելով պողոտա:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Հունիսի 30-ին, ժամը 10.15-ին «Վերարտադրողական առողջության պերինտոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից» ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ բարձրացել է 4-րդ հարկ և թիվ 407 հիվանդասենյակում կրակել իր կնոջ վրա:
Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեգնեց՝ ասելով. «Ո՞ւր է կենդանի շիթը, չե՞ն վախենում ոստիկաններից, որ հեսա կկոտորեն…»:
Բրյուսելում հունիսի 27-ի գիշերը սպանվել է 25-ամյա ուսանող՝ Գրիգոր անունով (ազգանունը նշված չէ)։
Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի և Գերագույն Գլխավոր հրամանատարի՝ թող Ձեր իմաստությունն ու փորձը անպակաս լինի հայկական Բարձրավանդակից՝ միշտ կայուն ու անխոցելի պահելով հայոց պետականությունն ու հայոց հողը:
Բժիշկները պայքարում են ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կնոջ կյանքը փրկելու համար:
«Դինամիկան, որի հետևանքով առաջին հինգ ամիսների ընթացքում էապես շատ կրճատվել է ներմուծումը, քան արտահանումը, դա դրական ազդեցություն ունի բալանսի վրա»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից կազմակերպված տնտեսական հարցերով համաժողովը, որին մասնակցում են ՀՀ վարչապետն ու կառավարության բոլոր անդամները, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու մասնագիտական այլ կառույցների ներկայացուցիչներ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը չի կարողանում վճարել թերթի վաճառքով զբաղվող «Պրեսս Ատտաշե» ընկերության 180 հազար դրամի պարտքը:
Էլէներգիայի թանկացման դեմ ընթացող նստացույցի շուրջ վերջին երեք օրերին իրադարձությունները բավականին բուռն զարգացան: Նախ՝ շաբաթ օրր նախագահական նստավայրը տարածեց Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ տնտեսական ոլորտի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ: