Բաժիններ՝

Դանակահարություն՝ վիճաբանության ժամանակ

Հունիսի 29-ին, ժամը 12.10-ին հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ թիակի վերին երրորդականի կտրված, ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1953 թ. ծնված Սեդրակ Ղ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Փոքր Մանթաշ գյուղում, վիճաբանության ժամանակ, Սեդրակ Ղ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1960 թ. ծնված Կորյուն Մ.-ն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դանակն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս