Բաժիններ՝

«Շտապօգնությունը հետադարձ կատարեց հենց ոստիկանական շարքի մոտից՝ առանց ցուցարարներին մոտենալու». Դանիել Իոանիսյանը պարզաբանում է

Դանիել Իոանիսյանը հաղորդագրություն է տարածել, որով հերքում է «Ցուցարարները ճանապարհ չեն բացել շտապօգնության մեքենայի համար. կինը մահացել է» հրապարակումը:

Հիշեցնենք, որ yerkir.am-ը տեղեկություն էր տարածել, որ երեկ Բաղրամյան պողոտայով շտապ բուժօգնության մեքենայով սրտի կաթվածով մի կին են տեղափոխելիս եղել հիվանդանոց, սակայն երբ շտապօգնության մեքենան ցանկացել է անցնել Բաղրամյան պողոտայով՝ հաշվի առնելով կնոջ ծանր վիճակը, ցուցարարները հրաժարվել են բացել աղբամաններից սարքած պատը:

Դանիել Իոաննիսյանն իր պատասխան հաղորդագրության մեջ նշում է. «2015 թվականի հունիսի 29-ի ուշ երեկոյան Բաղրամյան պողոտայով դեպի Ֆրանսիայի հրապարակ արագորեն մոտեցավ միացված առկայծող փարոսներով և հատուկ ձայնային ազդանշանով շտապօգնության մեքնան, որի մեջ բժիշկը ակնհայտորեն օգնություն էր ցուցաբերում հիվանդին:

Սակայն, շտապօգնությունը հետադարձ կատարեց հենց ոստիկանական շարքի մոտից՝ առանց ցուցարարներին մոտենալու: Հետևապես, որևէ խոսք այն մասին չի կարող լինել, թե որքանո՞վ ցուցարարները թողեցին, կամ չթողեցին շտապօգնությանը:  Բացի այդ, հարկ է նկատել, որ Բաղրամյան պողոտայի վրայի բարիկադ ծառայող աղպարկղները բավականին ուժեղ են իրար կապված և անգամ բարիկադին հասնելու դեպքում ցուցարարները ֆիզիկապես չէին կարողանա արագորեն բացել ճանապարհը: Ողբալով հիվանդի մահը հարկ է նաև հասկանալ, թե ինչո՞ւ շտապօգնությունը գնաց այն ճանապարհով, որն արդեն օրեր շարունակ փակ է: Այն կարող էր փակ լինել ոչ թե ցուցարարների, այլ, ասենք, շինարարների կողմից: Շտապօգնությունը պետք է իմանա և շրջանցի փակ ճանապարհները:

Կարդացեք նաև

Հ.Գ. Ըստ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի,-«Կնոջ վիճակը չէր փոխվի, եթե երկու րոպե շուտ էլ հասցնեինք հիվանդանոց, քանի որ ի սկզբանե բավական ծանր է եղել վիճակը, բայց, իհարկե, հիվանդին հիվանդանոց հասցնելը երկարել է»: Մահացածը 87-ամյա Ժենյա Տասչյանն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս