
Կողոպուտ կատարողը հայտնաբերվեց և ձերբակալվեց

Հունիսի 27-ին, ժամը 21.00-ին, 1972 թ. ծնված Մարգարիտ Հ.-ն ահազանգել էր ոստիկանության Շենգավիթի բաժին, որ անհայտ անձը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 254 շենքի մոտ քաշել-պոկելով հափշտակել է որդու` 2002 թ. ծնված Արթուր Մ.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 28-ին պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1990 թ. ծնված Հարություն Ս.-ն, ով նույն օրը բերման է ենթարկվել բաժին:
Հարություն Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: