Առավոտ շուտ տեսանք՝ սկեսուրը վազելով գնում էր. հարևանները ցնցված են սարսափելի դեպքից. news.am
Ծննդատանը կնոջը հրազենային ծանր վնասվածք հասցրած եւ ինքնասպան եղած տղամարդը մոտ 5-6 ամիս է՝ կնոջ հետ վարձով բնակվում էր Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի շենքերից մեկում: NEWS.am-ի թղթակիցը այցելել է նրանց բնակության վայր եւ զրուցել հարեւանների հետ:
Վերջիններս շատ բան չգիտեին ամուսինների մասին, քանի որ առանձնապես շփում չունեին հարեւանների հետ:
«Առավոտ շուտ տեսանք՝ սկեսուրը վազելով գնում էր, էլ չհասցրինք էլ կանչենք, իմանանք՝ ինչ է եղել: Մի ոսկի կին է, համեստության տիպար, կյանքում ձենը լսած չկանք, հաճելի անձնավորություն է, թաղապետարանում է աշխատում՝ որպես հաշվապահ»,-կայքի հետ զրույցում պատմել են հարեւանները:
Երիտասարդ ամուսինները ապրում էին սկեսուրի հետ, հուլիսից արդեն պետք է տեղափոխվեին Դավթաշենի նորակառույց շենքերից մեկում գնած իրենց բնակարանը, որը վերանորոգման մեջ էր:
«Հաշտ, համերաշխ ամուսիններ էին, իրար հետ կհելնեին, ման կգային, մի հատ էլ սիրուն, փոքր շուն ունեին, կգնային, կգային, այգում շատ կտեսնեինք: Շատ լավ աղջիկ էր, ասող, խոսող, շփվող, անմիջական, վատ բան չենք տեսել իրենցից, ձենները դուրս չի եկել, տենց շատ չէին շփվում, բայց տեսած տեղը նորմալ բարեւ, բարլուս կար: Ամուսինն էլ նորմալ մարդու տպավորություն է թողել, ոչ մի տարօրինակ բան տեսած չկանք»,-ասել են հարեւանները:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: