ՀՀ Կառավարությունը այսօր հավանություն է տվել մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը։
Նախօրեին ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում քննարկվել է ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության արդյունքները:
Հուլիսի 12-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1998 թ. ծնված Վազգեն Ե.-ն: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ջրոցի խաղալիս քիթն ընկերոջ ուսին հարվածելու հետևանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական կեղծիք կատարելու, կատարելուն օժանդակելու, դրդելու և պաշտոնական դիրքն օգտագործելով զգալի չափերով յուրացում կատարելու համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային ուսանողական ծրագրի շրջանակներում հայրենիքում ապրող եւ աշխատող սփյուռքահայ ուսանողներին:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերով՝ հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ իրականացված միջոցառման ընթացքում, ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ նույն օրը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն:
Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1950 թ. ծնված Ժ. Կ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2015 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են թվով 250 հանրակրթական և նախադպրոցական հաստատություններ:
Հուլիսի 23-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված քարով) շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
168.am-ը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանին հարցում էր կատարել կայքի խմբագրի դեմ հարուցված քրեական գործի փաստով ՀՀ Գլխավոր դատախազության մեկնաբանությունները ստանալու նպատակով:
168.am-ի հետ զրույցում շենքերի բնակիչների բողոքի ակցիաները ղեկավարող, բնակիչ Վարդան Գերավետյանը նշեց, որ իրենք խնդրում են, որպեսզի այդ շենքերը պահպանվեն, բարեկարգվեն և ճանաչվեն՝ որպես պատմամշակութային համալիր, քանի որ այնտեղ ապրել են նշանավոր բազմաթիվ մարդիկ:
Հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ:
Տավուշի մարզի ճանապարհային ցանցի բարելավման, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով Տավուշի մարզպետարանին որոշվել է հատկացնել 973,208.0 հազար դրամ
Կառավարությունը տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկում ներառել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին:
Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին, ով Հայաստան էր ժամանել «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում, Facebook-ի իր էջում գրառում է լավաշի մասին:
Հուլիսի 23-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
«Մենք կվերլուծենք ու կներկայացնենք իրավիճակը վարչապետին, կկայացվի որոշում: Մեր ընթացակարգերը շատ թափանցիկ են, ունենք բարձրաստիճան բողոքարկման հնարավորություն, որից ևս օգտվում են: Համակարգը շատ հստակ, թափանցիկ աշխատում է»:
Շատերը կարծում են, որ սա արդեն հրապարակված փաստաթուղթ է, որն այլևս ենթակա չէ փոփոխությունների, բայց այն պահից, երբ ամբողջ փաստաթուղթը կհրապարակվի ու կուղարկվի նախագահին, նախագահը բարեփոխումների այս փաստաթուղը կուղարկի ԱԺ, որն անպայման պետք է քննարկումներ նախատեսի:
Մեռա սուտ զարմանալով , մեռա ծափ տալով խաղացածս «ներկայացմանը» ուրիշի դերակատարմամբ, մեռա ուշադիր լսողի դերում լինել պատմածս լսելով , մեռա սովորացրածս սովորելով, վոբշմ մահս եք ուզում:
Վենետիկի հանձնաժողովի փորձագետների քննարկումների արդյունքում հրապարակվել է իշխանությունների կողմից նախաձեռնված նոր Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը: Դրանց վերաբերյալ 168.am-ը զրուցել է փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել օպերատիվ իրադրությունը և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:
Այո՛, ժողովուրդը մեկ ուղիղ ընտրությունների է մասնակցում, բայց դրանով մենք և՛ կառավարության պատասխանատվությունն ենք բարձրացնում, և՛ իրենց աշխատանքի նպատակաուղղվածությունը, նաև զերծ ենք պահում հասարակությանը ցնցումներից:
Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները շատ ջերմ են, այնպիսին, ինչպիսին բոլոր հայկական ընտանքիներում, այնպես, ինչպես ցանկացած հայ փեսայի եւ աներոջ փոխհարաբերությունները: Այո՛, նա հաջողակ գործարար է եւ քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու որոշումն իրենն է, եւ ես այստեղ ուղղակի կարող եմ հարգել նրա որոշումը: Ես չեմ վախենում եւ չեմ զղջում քաղաքականություն մտնելու համար: Ի դեպ՝ չեմ կարծում, որ Արտաշատի քաղաքապետ ընտրվելով՝ մեծ քաղաքականություն եմ մտել:
«Ինչո՞ւ եք մտածում, որ հայ ժողովրդին պարտադիր բնորոշ է նախագահական կառավարման մոդելը: Ձևը փոխելուց վտանգ մի տեսեք, կարևորը բովանդակությունն է: Գերնախագահական պետությունն իր մեջ վտանգ է ներկայացնում, և մենք պետք է փորձենք դրանից ազատվել ՝ պառլամենտական ձևերին անցնելով»:
Հուլիսի 23-ին, ժամը 07.33-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ծեծի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Ընթացիկ տարվա հուլիսի 15-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 11 դեպք, որից 4-ը երեխաներ են:
2015 թվականի հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներ Արամ Ա.-ն և Նվեր Ն.-ն զեկուցագրեր են ներկայացրել հիշյալ բաժնի պետին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի մի խումբ բնակիչներ անհիմն վիճաբանել են իրենց հետ, որի ընթացքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տվել են հայհոյանքներ և հարվածներ հասցնել իրենց:
Եկեղեցին հենց այնպես չեմ կառուցում. Գագիկ Ծառուկյան: