Խոշոր ավտովթար Դիլիջանի ոլորանում. կան վիրավորներ
Հուլիսի 23-ին, ժամը 07.33-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի 90 MM 500 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել` հայտնվելով թիվ 36 տան բակում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ՝ 1959 թ. ծնված Հ. Հ.-ը, ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ա. և 1959 թ. ծնված Ս. Հ.-ները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի բալոնի փականը, այնուհետև ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի