Օռնելա Մուտին Facebook-ում գրառում է արել լավաշի մասին (լուսանկար)
Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին, ով Հայաստան էր ժամանել «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում, Facebook-ի իր էջում գրառում է լավաշի մասին:
«Սիրում եմ ավանդույթները, համեղ հաց». այսպես է մակագրել իր էջում հրապարակված լուսանկարը Մուտին, որտեղ երևում են լավաշ թխող կանայք:
Դերասանուհին հրապարակել է նաև լուսանկար, որում պատկերված են Գեղարդում համեղ ուտեստներ վաճառող կանայք: