Գյումրիում դի է հայտնաբերվել
tsayg.am-ի փոխանցմամբ՝ հուլիսի 22-ին, ժամը 16:13-ին տեղեկություն է ստացվել, որ Չարենցի փողոցի 3-րդ շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1950 թ. ծնված Ժ. Կ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: