Բաժիններ՝

Մարմնական վնասվածք` ջրոցի խաղալիս

Հուլիսի 12-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1998 թ. ծնված Վազգեն Ե.-ն: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ջրոցի խաղալիս քիթն ընկերոջ ուսին հարվածելու հետևանքով:

Հուլիսի 13-ին, ժամը 15.20-ին, Վազգեն Ե.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ վնասվածքը ստացել է ոչ թե ընկերոջ ուսին հարվածելու, այլ հուլիսի 12-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեի մոտ ջրոցի խաղալիս անհայտ անձի կողմից բռունցքով հարվածելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վազգեն Ե.-ին մարմնական վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Նարեկ Թ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկ Թ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս