Բաժիններ՝

Երևան-Սևան ավտոճանապարհին քարով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել

Հուլիսի 23-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված քարով) շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ում, Հ. Ք.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի 503ՏՍ63 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է ճանապարհը դարձնելով մասամբ երթևեկելի:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1956թ. ծնված Հ. Ք.-ն տեղափոխվել է Չարենցավան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարների իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ և հոսանքազրկել ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս