Բաժիններ՝

Աղջկան նստեցրել է մեքենան, տեղափոխել Արմավիրի դաշտերը, բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ…

Դատարան է ուղարկվել բռնաբարության դեպքով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վագաս մարզասրահի դիմացից, բռնություն գործադրելով, աղջկան նստեցրել է իրեն պատկանող ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան և նրա կամքին հակառակ տեղափոխել Արմավիր քաղաքի դաշտերը, որտեղ ոտքերով, ձեռքերով, ծառից պոկած ճյուղերով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին, իսկ գիշերը, իր կամքին հակառակ բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ և երեք օր պահել է ավտոմեքենայի սրահում:

Նախկինում չդատապարտված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս