Բաժիններ՝

«Իհարկե. այսօրվա թեմա չէ, բայց չենք կարող չաշխատել, չտեսնել ու չխոսել»

Երեկ քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որը վարում էր փոխքաղաքապետ պարոն Արեյանը, թ.56 և թ.57 հսկողականների վերաբերյալ Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները խրոխտ ձայնով շատ կարճ զեկուցեցին այն մասին, որ «Օղակաձև» և «Հաղթանակ» զբոսայգիներում իրականացվել են մաքրման, խնամքի և այլ բարեկարգման աշխատանքներ: Երկու զբոսայգիների վիճակը մեր քաղաքացիները լավ գիտեն, վիճակն անմխիթար է:

Պարոն Արեյանը նաև խստորեն հանձնարարեց ասֆալտապատման գործն իրականացնող գործընկերություններից պահանջել փողոցների ասֆալտի վնասված տեղերը մեկ-մեկ բացել, ասֆալտը վերականգնել ու նոր անցնել հաջորդին: Այնինչ, Տիգրան Մեծի պողոտան այսօր ծայրից ծայր ծակված էր, իսկ այդ ծակերը ոչ ոք չէր լցնում:

Չեմ հասկանում, երբ փոխքաղաքապետը հանձնարարում և խստորեն պահանջում է գործողություն, որը չի կատարվում այն էլ քանիերորդ անգամ, այսինքն այն լսող չկա, ինչո՞ւ քաղաքապետարանը այդ կազմակերպությունների նկատմամբ սթափեցնող քայլ չի անում:

Իհարկե, Երևանի քաղաքապետարանի անհետևողական գործունեությունը պետական կառավարման օղակում միակը չէ, կառավարման բոլոր օղակներում այս նույն վիճակն է, կարծես ձևի համար են խիստ-խիստ ու բարկացած տոնով հանձնարարում՝ նախապես իմանալով, որ իրենց ենթակաները այդ հանձնարարականը չկատարելու համար հազար ու մի պատճառ ունեն:

Հրապարակում եմ այդ զբոսայգիների որոշ հատվածների այսօրվա լուսանկարները, որոնք հակառակի մասին են վկայում:

Անահիտ Բախշյան
Երևանի
ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930