Բաժիններ՝

«Գոնե ծառայության ընթացքում մի քանի ադրբեջանցի ոչնչացնեմ». Ասում է դեռևս մարտ ամսին վիրավորված զինծառայողը

Շարքային զինծառայող Էդգար Մխիթարյանն այժմ բուժում է ստանում ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Զինծառայողը վնասվածք է ստացել մարտ ամսին՝ Մարտակերտում, երբ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել: Էդգարը պատմում է, որ գործողության ընթացքում միայն ինքն է վիրավորել: «Ոտքս արդեն կարողանում եմ փոքր-ինչ շարժել, կարողանում եմ քայլել: Մեծ առաջադիմություն կա: Գոհ, շնորհակալ եմ բոլոր բժշիկներից, որ կարողացել են ստանալ այս արդյունքը»,- ասում է շարքային զինծառայողը՝ նշելով, որ միայն ինքն է վիրավորվել, բայց հիմա ամեն ինչ լավ է, արդեն ապաքինվում է:

«Բոլոր տղերքին, ովքեր հիմա պոստերում են», Էդգար Մխիթարյանն ուժ ու եռանդ է մաղթում, դիմադրողականություն՝ մինչև իրենց լավանալը: «Մենք էլ միանանք իրենց,- ասում է նա ու շարունակում,- Ծառայության ընթացքում մեծ երազանքներ ունեմ, որ պիտի իրականացնեմ, կիսատ գործեր: Գոնե իմ ծառայության ընթացքում ոչնչացնեմ մի քանի ադրբեջանցի: Ինձ թվում է՝ ընթացքում ինձ մոտ կստացվի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս