Ռուսաստանն արգելել է թուրքական սմբուկի ներկրումը

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ է մտցրել Ռուսաստան ներկրվող թուրքական սմբուկի վրա, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով գերատեսչությունը:

«Կապված Թուրքիայից ներկրվող սմբուկի ապրանքային խմբաքանակի հետ, որոնք վարակված են Ռուսաստանի համար կարանտինային օրգանիզմներով՝ «Ռոսսելխոզնադզորը» որոշում է կայացրել ժամանակավոր արգելք սահմանել դրանց ներմուծման վրա՝ սկսած ապրիլի 25-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ տարեսկզբից հայտնաբերվել է թուրքական սմբուկի վարակման 4 դեպք:

Մարտի վերջին գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը չէր բացառել, որ Մոսկվան կարող է ամբողջությամբ արգելել Թուրքիայից բուսական ապրանքատեսակների ներկրումը: Իր դիրքորոշումը գերատեսչությունը բացատրել էր «թուրքական բիզնեսի ոչ կառուցողական դիրքորոշմամբ»: Սանիտարական կանոնների խախտման պատճառով, մասնավորապես, ժամանակավորապես արգելվել էին Թուրքիայից նռների և պղպեղի մատակարարումները:

Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 1-ից Ռուսաստանն արգելել է Թուրքիայից մի շարք մրգերի և բանջարեղենների ներկրումը:

Տեսանյութեր

Լրահոս