Սևանա լիճը՝ ԱՊՀ երկրների ամենապահանջված զբոսավայրերի թոփ-5-յակում
Զբոսաշրջային Travel.ru ծառայությունը պարզել է, թե ռուս զբոսաշրջիկները ԱՊՀ երկրների տարածքում հատկապես որտեղ են նախընտրում հանգստանալ:
Հանգստավայրերի վարկանշային աղյուսակը կազմվել է՝ համաձայն 2016 թվականի ամռան աﬕսներին հյուրանոցային համարների ամրագրման:
Travel.ru-ի տվյալներով՝ 3 անձից բաղկացած ընտանիքի հանգիստը ԱՊՀ երկրների հանգստավայրերում ﬕջինը կարժենա օրական 3500 ռուբլի, ինչը համատեղելի է ռուսական հանգստավայրերում ամառային հանգստի արժեքի հետ:
ԱՊՀ երկրների ամենահայտնի հանգստավայրերի հնգյակում են ներառվել Իսիկ-Կյուլ լիճը (Ղրղըզստան), Բորովոյե հանգստավայրը (Ղազախստան), Նարոչ լիճը (Բելառուս), Կասպից ծովը (Ադրբեջան) և Սևանա Լիճը (Հայաստան):
Նշվում է, որ Կովկասի լճերից ամենամեծը՝ Սևանա լիճը, շրջապատված լեռներով, գտնվում է ծովի մակերևույթից 1900 մետր բարձրության վրա՝ Երևանից 1 ժամ հեռավորության վրա:
Ռուս զբոսաշրջիկներին դուր են գալիս մոտորանավակով զբոսանքները, լեռնային պեյզաժները և խեցգետնի քաբաբը: Ամենահայտնի պատմական հուշարձանը Սևանավանքն է, որը գտնվում է Սևանա թերակղզում: