«Տարօրինակ զուգադիպությամբ՝ ղարաբաղցի գործարար Լևոն Հայրապետյանի հանդեպ դատավճիռը հրապարակվեց հենց քառօրյա պատերազմից անմիջապես հետո»

Հայազգի բարերար Լևոն Հայրապետյանին սատարող քաղաքացիներն այսօր նամակ հանձնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանում ՌԴ դեսպանատուն:

Նամակը ՌԴ դեսպանատուն հանձնելուց հետո հայտարարվեց, որ այն հանձնվել է մի աշխատակցի, ով չի ներկայացել՝ ասելով, որ իրավունք չունի. «Նույնիսկ ոչ ոք դուրս չեկավ դեսպանատան աշխատակիցներից, որ բարեհաճեր նամակը վերցնել: Մի խոսքով՝ մենք փոխանցեցինք նամակը, և բառացիորեն ես այդ մարդուն խնդրեցի, որ փոխանցի դեսպանատան աշխատակիցներին, անձամբ դեսպանին կամ ում կհանձնի մեր տված նամակը, որ պատասխանը հնարավորինս շուտ գոնե մամուլով մեզ հայտնեն, հակառակ դեպքում՝ մենք նորից մի ակցիայով կգանք պատասխանի ետևից»: Հայտարարվեց նաև, որ ակցիաները շարունակական են լինելու. «Մենք հասնելու ենք այն բանին, որ մեծանունը բարերարն ազատ է արձակվելու: Ես վստահ եմ, որ մեր մյուս ակցիաներն ավելի բազմամարդ են լինելու»:

Իսկ ՀՀ ԱԳՆ-ին հանձնված նամակով Հայաստանի իշխանություններից պահանջում են ճնշում գործադրել ՌԴ արդարադատության մարմինների վրա՝ վերանայել կալանքի պայմանները և օբյեկտիվ վերաքննությամբ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին, կամ՝ առողջական խնդիրներից ելնելով՝ փոփոխության ենթարկել սահմանված պատժի ձևաչափը: ԱԳՆ շենքի մոտ ընթերցվեց նամակը, որում ասվում է. «Օրերս մոսկովյան դատարանը քառամյա ազատազրկման է դատապարտել Հայաստանում հայտնի բարերար Լևոն Հայրապետյանին: Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուաստանի իրավապահ համակարգը դաժանորեն հաշվի չի առել վերջինիս առողջական լրջագույն խնդիրները և մշտական խնամքի կարիք ունեցող տարեց մարդուն անմիջապես բանտարկել է գերբեռնված մի բանտախցում, որտեղ բացակայում են կեցության տարրական պայմանները: Լևոն Հայրապետյանը Հայաստանում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում, հայտնի է՝ որպես բազմաթիվ խոշոր բարեգործական, ընկերային, տնտեսական նախագծերի հեղինակ, և իր հայրենի երկրամասի զարգացմանը նպաստող շատ ծրագրեր դեռ ուներ: Սակայն, տարօրինակ զուգադիպությամբ՝ ղարաբաղցի գործարարի հանդեպ դատավճիռը հրապարակվեց հենց Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմից անմիջապես հետո: Այս հանգամանքը, ինչպես նաև մեծանուն հայի հանդես նման դաժան, անմարդկային վերաբերմունքն էապես նպաստում է հայ հասարակության շրջանում` Բաքվին մատակարարված ժամանակակից սպառազինությունների պատճառով Մոսկվայի նկատմամբ բացասական տրամադրությունների հավելյալ աճին: Քրեական գործի օբյեկտիվ հանգամանքները մեզ մանրամասնորեն հայտնի չեն, սակայն մամուլի հրապարակումները հաստատում են, որ դրանք այնքան էլ միանշանակ չեն, դատավճիռն անհամաչափորեն խիստ է, իսկ պատիժը սահմանելիս և կիրառելիս՝ հաշվի չեն առնվել Լևոն Հայրապետյանի տարիքը, առողջությունը և մշտական բժշկական խնամքի կարիքը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

A march in support of the Armenian benefactor Levon Hayrapetyan began from the RA Ministry of Foreign Affairs to the Russian Embassy in Armenia

A march in support of the Armenian benefactor Levon Hayrapetyan began from the RA Ministry of Foreign Affairs to the Russian Embassy in Armenia

A march in support of the Armenian benefactor Levon Hayrapetyan began from the RA Ministry of Foreign Affairs to the Russian Embassy in Armenia

A march in support of the Armenian benefactor Levon Hayrapetyan began from the RA Ministry of Foreign Affairs to the Russian Embassy in Armenia

Levon Hayrapetyan55 (1) Levon Hayrapetyan55 (2) Levon Hayrapetyan55 (3) Levon Hayrapetyan55 (4) Levon Hayrapetyan55 (5) Levon Hayrapetyan55 (6) Levon Hayrapetyan55 (7) Levon Hayrapetyan55 (8) Levon Hayrapetyan55 (9) Levon Hayrapetyan55 (10) Levon Hayrapetyan55 (11) Levon Hayrapetyan55 (12) Levon Hayrapetyan55 (13)

 

Տեսանյութեր

Լրահոս