Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում սեպտեմբերի 17-ին սկսվել և ավարտվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ նշանակված դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը:
ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԹՄՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ. ոստիկանության թեմատիկ անդրադարձը՝ մտահոգությամբ և անհրաժեշտ պարզաբանումներով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Սիլիկյան թաղամասում զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը:
Նեղոցի Արթուր Բեգջանյանի անվան հիմնական դպրոցում նախորդ տարվա համեմատությամբ այս տարի երեխաների թիվն աճել է:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 8.10-ին, ոստիկանույան Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Հասրաթյան փողոցի 6 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գևորգ Հ.-ին:
ՀՀ կառավարությունը այսօր լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հաստատելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3-ի հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան հանգամանքների օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Մշակույթի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 5մլն դրամ` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով:
ՕԿՀ գնահատման երկրորդ փուլում ստուգվում է ստորաբաժանման մարտական պատրաստականությունը, ինչպես նաև տեխնիկայով, սպառազինության և թիկունքային այլ միջոցներով համալրվածությունը` համաձայն ՆԱՏՕ-ի կողմից սահմանված ուղեցույց փաստաթղթերի պահանջների:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը սեպտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ:
Կորած կնոջ մասին խոսելիս ամուսինն առաջինը շեշտում է, որ կինն իր համար սրբություն է, նրա մասին խոսում է միայն ներկա ժամանակով, անընդհատ նայում հեռախոսին այն սպասումով, որ ուր որ է զանգ է ստանալու: Արտակը կարդում է կնոջ մասին գրված ցանկացած հրապարակում և արդեն հասցրել է կարծիք կազմել լրատվամիջոցների մասին:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Սեպտեմբերի 15-ին Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել 1981 թ. ծնված Իրինա Ա.-ի դրամապանակը բացահայտ հափշտակելու մասին:
Երեկ՝ ժամը 20:20-ի սահմաններում, Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի բնակիչ 1983 թվականի ծնված Ա. Ա-ն, վարելով «ՍԱԶ-3507» մակնիշի ավտոմեքենան Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից մոտ 4 կմ հեռավորության վրա գտնվող «Սիսեռ աղբյուր» կոչվող տեղամասում շրջել է այն, ինչի հետևանքով վերջինս և նրա հետ ընթացող Վարդաշատ գյուղի 38-ամյա բնակիչ Գ. Ս-ն մնալով ավտոմեքենայի թափքի տակ` տեղում մահացել են:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը՝ հղում անելով ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայությանը:
Վահան Մարտիրոսյանի ժամանումը կազմակերպելու «օպերացիան» Բաքու տևել է 10 օր: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը: Այս մասին Haqqin.az-ին ասել է իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն՝ մեկնաբանելով «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավարի փախուստն Ադրբեջան:
2015թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 10:00-ին, Մասիսի կենտրոնական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «Թունավորում սնդիկի միածությամբ» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1980 թ. ծնված Շ.Թումանյանը և նրա 4-ամյա դուստրը։
Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը` այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, պետք է լսվեր քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) գործով պաշտպանական ճառը:
Հայտնաբերվել էր տանտիրուհու դիակը՝ պարանոցի շրջանում կտրած վերքերով:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ խարդախության դեպքեր միշտ էլ լինում են, քաղաքացիներից Ոստիկանությունը հաղորդումներ է ստանում, կատարվում են անհրաժեշտ գործողություններ, ցանկացած հաղորդման համապատասխան ընթացք է տրվում, կատարվում է քննություն: Բացի դա՝ Ոստիկանությունը բազմաթիվ սյուժեներ է պարբերաբար ներկայացրել խարդախության դեպքերի մասին և նախազգուշացրել քաղաքացիներին:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսով թաղամասի թիվ 64 շենքի 1-ին մուտքի վերելակում (2-րդ և 3-րդ հարկերի միջակայքում) քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 18-ին հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մասիս քաղաքում սեպտեմբերի 16-ին իրեն եւ 4-ամյա դստերը թունավորած 35-ամյա Շուշանիկ Թ.-ն ամուսնալուծված է եւ դստեր հետ ապրում է հայրական տանը: Այս մասին NEWS.am-ին պատմել են հարեւանները: Նա արդեն 2 տարի է, ինչ ամուսնալուծված է. ամուսինը ապրում է Մասիս քաղաքում, սակայն, հարեւանների խոսքով, նրանք միմյանց հետ չեն շփվում:
Տեղեկությունների համաձայն՝ 6 ամսվա ընթացքում ВВС Monitoring-ը կավարտի իր գործունեությունն Ադրբեջանում ու կտեղափոխվի Թբիլիսի, հայտնում է Haqqin.az-ը:
«Ես չեմ հավատում, որ սրան գողացել են և փորձում են օգտագործել Հայաստանի դեմ… Սրա միակ ցանկությունը՝ Եվրոպաներում և Ամերիկաներում տաքուկ հաստատվելն է… Թե ի՞նչ գնով՝ դա իրեն չի հետաքրքրում…»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության սեպեմբերի 17-ի նիստում ներկայացրել է «Մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:
«Interfax-Ադրբեջանը» տեղեկացնում է, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին քաղաքական ապաստան տրամադրելու գործում օգնություն է ցուցաբերել իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն:
Եթե իրականությանը համապատասխանում է տեղեկատվությունն այն մասին, որ իբր ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը փախել է Ադրբեջան, ապա այստեղ զարմանալի ոչինչ չկա: Շատերին միասեռականության մեջ մեղադրող, ոմանց մասին կեղծ լուրեր տարածող, զրպարտող այս չորքոտանին՝ մադամ Վահանը, հայտնվել է այնտեղ, որտեղ իրեն սպասում էին…
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սրտի անոթները ստենտավորել են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ: