ВВС Monitoring-ը հեռանում է Ադրբեջանից

Տեղեկությունների համաձայն՝ 6 ամսվա ընթացքում ВВС Monitoring-ը կավարտի իր գործունեությունն Ադրբեջանում ու կտեղափոխվի Թբիլիսի, հայտնում է Haqqin.az-ը:

Բաքվում ВВС Monitoring-ի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել տվյալ տեղեկությունը: BBC-ի լոնդոնյան կենտրոնակայանն ու BBC-ի ռուսական ծառայությունը նույնպես մեկնաբանություններից հրաժարվել են:

ВВС Monitoring -ն Ադրբեջանում իր գործունեությունն էր ծավալում ավելի քան 15 տարի, որի ընթացքում կյանքի են կոչվել տարբեր նախագծեր, ներառյալ՝ սուր վերլուծական նյութեր:

ВВС Monitoring-ը բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի ստորաբաժանումն է, որը պատասխանատու է TV-ների մոնիթորինգների, տպագիր ու ինտերնետ-աղբյուրների  նախապատրաստման համար:

Տեսանյութեր

Լրահոս