Բաժիններ՝

Մա՛մ ջան, մենք քեզ սպասում ենք. ոսկու շուկայի կորած աշխատակցուհու երեխաները դիմում են մորը. yerkir.am

Օգոստոսի 21-ին ոսկու շուկայից դուրս եկած և անհայտ կորած Նելլի Հարությունյանի ամուսինը՝ Արտակ Հարությունյանը, yerkir.am-ի հետ զրույցում առաջին անգամ խոսել է կնոջ անհետացման մասին: Անիմաստ էր հարցնել, թե ինչ վիճակում է նա, ինչ է զգում: Նրա ապրումների մասին խոսում էին շարժուձևը, լռությունը…

Կորած կնոջ մասին խոսելիս ամուսինն առաջինը շեշտում է, որ կինն իր համար սրբություն է, նրա մասին խոսում է միայն ներկա ժամանակով, անընդհատ նայում հեռախոսին այն սպասումով, որ ուր որ է զանգ է ստանալու: Արտակը կարդում է կնոջ մասին գրված ցանկացած հրապարակում և արդեն հասցրել է կարծիք կազմել լրատվամիջոցների մասին:

Նա իր գոհունակությունն է հայտնում կնոջ անհետացման գործը քննող քննիչներին: «Մարդիկ օր ու գիշեր չեն քնում: Ես տենց բան չէի տեսել, ես առաջ այլ կերպ էի մտածում նրանց մասին, բայց հիմա … »,- ասել է  կայքի զրուցակիցը:

Արտակ Հարությունյանը բարձրագույն կրթություն ունի, զինվորական է: Նա ու Նելլին երկու երեխա ունեն, մեծն արդեն ուսանող է, փոքրը 10 տարեկան է: Ասում է` կնոջ հետ ընկերոջ պես է, իսկ իր եղբայրները կնոջը քրոջ պես են վերաբերվում: Արտակի խոսքով՝ ընտանիքում մշտապես իշխել է սերը, համերաշխությունն ու փոխադարձ վստահությունը: Իսկ ոսկու շուկայում երկար տարիներ է, ինչ սեփական բիզնեսն ունեն, այդտեղ երբևէ էական խնդիրներ չեն եղել:

Արտակը խոստովանում է, որ կյանքում շատ փորձությունների միջով է անցել, բայց այս մեկը… «Ես զգում եմ, որ վատ բան չի եղել, բայց զգալը շատ քիչ է»,- ասում է նա ու հավելում, որ ինքը կնոջ անհետացման երկու տարբերակի շուրջ է մտածում:

«Մեկը` որ ինչ-որ ֆինանսական հարցեր են եղել, որ ինքը ինձ չի ուզում ասել, կամ` գուցե նեղացել է ինձնից… Ինքը շատ խելացի կին է, գարանտիա ունենալով, որ իմ երեխաներին նայող կա, նման քայլի է գնացել»,- ասել է Արտակը:

Նելլիի վերադարձին անհամբեր սպասում են նաև նրա երեխաները, ովքեր մեր միջոցով դիմում են Նելլիին. «Մա’մ ջան, մենք քեզ շատ ենք սիրում ու սպասում ենք…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս