Կառավարությունը հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը

ՀՀ կառավարությունը այսօր լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հաստատելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3-ի հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները: Արդյունքում՝ ամբողջական, հստակ կկարգավորվեն գործընթացի հետ կապված իրավահարաբերությունները, ինչն էլ թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված հողամասերի օտարման գործընթացը՝ պաշտպանելով օտարվող սեփականության սեփականատերերի և ազդեցության ենթակա այլ անձանց շահերը: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի՝ Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930