Երևանում մեծ խմբավորո՞ւմ է գործում, որը խաբեությամբ մարդկանցից վերցնում է ապրանքներ

Համացանցում երեկվանից տեղեկություններ են պտտվում այն մասին, որ Երևանում գործում է մի մեծ խմբավորում, որը խաբեությամբ մարդկանցից վերցնում է ապրանքներ:

Facebook-յան օգտատեր Աշոտ Ավետիսյանն իր էջում գրել էր. «Ժող ջան, ուզում եմ զգուշացնել բոլորին: Երևանում գործում է մի մեծ խմբավորում, որը խաբեությամբ մարդկանցից վերցնում է ապրանքներ (Iphone, Ipad, Notebook, Computer): Սխեման աշխատում է հետևյալ կերպ: Դուք տալիս եք վաճառքի հայտարարություն, օրինակ, List.am կայքում, ձեզ հետ կապնվում է ոմն Արթուր, ներկայանալով խանութի տնօրեն, և ցանկություն հայտնում շատ շտապ գնել ձեր ապրանքը: Շտապության պատճառը հիմնավորվում է նրանով որ նա ունի պատվեր հենց այս պահին: Խոսում է շատ գրագետ և ապահովում ամբողջ բեմականացումը մանրամասներով: Վերջում հայտնում է որ՝ 1. Կանխիկ գումար չունի այս պահին 2. Քանի որ խանութ է, չի կարող կանխիկով աշխատի կամ ինչ-որ այլ պատճառ, և առաջարկում է փոխանցում կատարել ձեր հաշվին: Եթե դուք համաձայնվում եք, նա ձեզ ուղարկում է բանկային կեղծ անդորրագիր (կամ թելադրում դրա տվյալները) (Procredit bank) և ասում, որ իր խանութի առաքիչին ուղարկում է ձեր ապրանքի հետևից: Դուք հանձնում եք ապրանքը և բոլոր մասնակիցները անհայտ կորում են, իսկ դուք ոչ ձեր ապրանքն եք ստանում, ոչ էլ փողը:
Ոստիկանությունում ձեզ ուղակի կասեն, որ ոչինչ հնարավոր չի անել: Ասեմ նաև, որ այս կազմակերպությունը Երևանում աշխատում է արդեն շուրջ մեկ տարի…. Իսկ ինչի Ոստիկանությունը չի կարողանում նրանց բռնել, թողնում եմ ձեր դատին…
Զգուշ եղեք, քանի որ ոչ մեկը ձեր իրավունքները Հայաստանում չի պաշտպանելու: Եթե այս գրառումս կօգնի դադարեցնել ապագա խաբեությունները, ես կհամարեմ իմ առաքելությունը այս հարցում ավարտված: Ցանկության դեպքում տարածեք, քանի որ ոչը մեկ ապահովագրված չի նման դեպքերից»:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ խարդախության դեպքեր միշտ էլ լինում են, քաղաքացիներից Ոստիկանությունը հաղորդումներ է ստանում, կատարվում են անհրաժեշտ գործողություններ, ցանկացած հաղորդման համապատասխան ընթացք է տրվում, կատարվում է քննություն: Բացի դա՝ Ոստիկանությունը բազմաթիվ սյուժեներ է պարբերաբար ներկայացրել խարդախության դեպքերի մասին և նախազգուշացրել քաղաքացիներին:

Տեսանյութեր

Լրահոս